Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ և 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ֆլորիան Ֆիլիպոն Ֆրանսիայի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրել է անձամբ Էմանուել Մակրոնի վրա։ Քաղաքական գործիչը գործող նախագահին կոչ է արել հրաժարական տալ՝ ընդգծելով, որ հենց նրա կառավարությունն է տասնամյակներ շարունակ թույլատրել զանգվածային ներգաղթը՝ ընդունելով մարդկանց, որոնք, նրա պնդմամբ, չեն կարողանում ինտեգրվել և որոնց «սովորեցրել են ատել Ֆրանսիան»։ Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ ցույցերի ընթացքում ցուցարարները բարձրացրել են նաև հեղափոխության կոչերով պաստառներ և վանկարկել՝ «Մակրո՛ն, հրաժարական տուր»։ Այս պահին Փարիզում ձերբակալվածների թիվը գերազանցում է 850-ը։ Եվս 160 մարդ ձերբակալվել է Լիոնում, 69-ը՝ Լիլում, 17-ը՝ Լիմոժում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 17 hours ago

Պերուում բույսի նոր տեսակն անվանել են Մեսսիի պատվին
Shant News / 17 hours ago

Ալբանիայում հակակառավարական բողոքի ցույցերն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով
Shant News / 17 hours ago

AFP․ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է գրեթե 2400 մարդ
Shant News / 17 hours ago
Related coverage

Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին
168 Jham / 16 hours ago

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը
168 Jham / 16 hours ago

Միացյալ Նահանգների հետ պատերազմից հետո Իրանն ամրապնդել է իր պաշտպանական կարողությունները
168 Jham / 16 hours ago

Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք՝ չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին
168 Jham / 16 hours ago