Իտալիայում ոստիկանությունը կրկին ստիպված էր գործ ունենալ հանցագործների ու վերջիններիս բռնությունների հետ, ովքեր կազմակերպված խմբերի միջոցով օգտագործում են ցույցերը, որպեսզի բախում հրահրեն և քաոս սերմանեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ «Իմ լիակատար համերաշխությունն ու երախտագիտությունն եմ հայտնում իրավապահներին, որովհետև նրանք այնտեղ էին քաղաքացիների, աշխատողների, առևտրականների և բոլոր այն մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, ովքեր իրավունք ունեն ապրելու իրենց քաղաքում առանց վախի և առանց տեսնելու, թե ինչպես է այն այրվում խուլիգանների ավազակախմբերի կողմից։ Մենք ձեզ հետ ենք» – իր խոսքում նշել է Իտալիայի կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Իտալիայում բողոքի ակցիաներ են ընթանում, որոնք կապված են ցածր աշխատավարձերի, կրթության և առողջապահության խնդիրների, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացման դեմ դժգոհության հետ։ Հոկտեմբերի 17-ին մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Միլանում, Հռոմում, Թուրինում և Բոլոնիայում բախումների հետևանքով կան վնասվածքներ ստացած ցուցարարներ և ոստիկաններ։ Նշենք նաև, որ նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում նաև Ֆրանսիայում և Ալբանիայում։ –00—ՅՄ The post «Հանցագործներն օգտագործում են ցույցերը՝ բախում հրահրելու համար»․ Իտալիայի վարչապետ appeared first on 24News .