azatutyun.am Կանադայի Ալբերտա նահանգի Ուեյնրայթ ռազմական բազայում խոշոր հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դեյվիդ Մաքգինթին՝ չհստակեցնելով նրանց թիվը։ Վարչապետ Մարկ Քարնին միջադեպը լուրջ է որակել՝ նշելով, որ դաշնային կառավարությունը սերտորեն համագործակցում է նահանգային և տեղական իշխանությունների հետ։ Հրդեհի առաջացման պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է՝ անցնելով ռազմական բազայի ցանկապատից դուրս։ Հրշեջներն ու արտակարգ ծառայությունները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ և այլ շինություններ։ Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում The post Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զոհեր և վիրավորներ | azatutyun.am appeared first on Infocom .