ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոններից մեկից շուրջ 4,5 մլն դրամի բջջային հեռախոսներ են գողացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` հղում անելով իր աղբյուրներին։Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ի ժամը 20։00-ից մինչև սեպտեմբերի 25-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում։Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների օգնությամբ բացել են Մարգարյան փողոցի 19/3 հասցեում գործող սպասարկման կենտրոնի մուտքի դուռը, ներս մտել և հափշտակել տարբեր տեսակի շուրջ 25 բջջային հեռախոս։Նշված է, որ սպասարկման կենտրոնի պահպանությունն իրականացնում է «Քինգ Մարշալ» ընկերությունը։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։