Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային բողոքի ակցիաներին մասնակցել է 550-800 հազար մարդ։ Ցույցերն անցկացվել են կյանքի թանկացման դեմ, սակայն մի շարք քաղաքներում ուղեկցվել են անկարգություններով, բախումներով և հրդեհներով։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Լիմոժում հրդեհից ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի շենքը, իսկ Լիոնում հրկիզվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Մարսելում, Լիլում, Անժեում և Բորդոյում ցուցարարները ներխուժել են քաղաքային իշխանությունների շենքեր։ Փարիզում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։ Որոշ հատվածներում վնասվել են խանութներ, կանգառներ և քաղաքային ենթակառուցվածքներ։ Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է շուրջ 1200 մարդ, վիրավորվել է ոստիկանության և ժանդարմերիայի 150 աշխատակից։ Չնայած բռնության առանձին դեպքերին՝ բողոքի ակցիաների մասնակիցների մեծ մասը խաղաղ է արտահայտել իր դժգոհությունը։ Ցուցարարների հիմնական պահանջներից են կյանքի թանկացման և վառելիքի գների աճի դեմ միջոցառումները։ Մանրամասները՝ Euronews-ի ռեպորտաժում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում բողոքի ակցիաներից հետո՝ ավերածություններ և հրդեհներ (տեսանյութ)
Ֆրանսիայում բողոքի ակցիաներից հետո՝ ավերածություններ և հրդեհներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

Իրանի պետական համակարգի գաղտնիքներն ու «110 կոդով» ծրագիրը․ Արաղչիի ուշագրավ բացահայտումները
24TV / 24News / 5 minutes ago

Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը
Shant News / 13 minutes ago
Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար
168 Jham / 17 minutes ago

Էկվադորում քահանան մահացել է եկեղեցում խաչի ընկնելու հետևանքով
Alpha News / 19 minutes ago



