Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնության մրցումային նախավերջին օրը՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը կունենա չորս ներկայացուցիչ։ Մրցահարթակ դուրս կգան երիտասարդների պայքարում հանդես եկող 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը (ժամը՝ 13:00) և 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը (ժամը՝ 17:00), ինչպես նաև Մ-23 տարեկանների պայքարում հանդես եկող 95 կգ քաշայիններ Սուրեն Գրիգորյանն ու Մնացական Աբրահամյանը (ժամը՝ 21:00): Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերի արդյունքներով Հայաստանի ընտրանին արդեն նվաճել է երկամարտի 7 մեդալ: Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ-23, 57 կգ) և Նարեկ Գրիգորյանը (երիտասարդներ, 75 կգ) հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ: Տիգրան Կարապետյանն (Մ-23, 75 կգ) ու Մարտին Պողոսյանը (Մ-23, 85 կգ) նվաճել են արծաթե, իսկ Սեյրան Խուդանյանը (Մ-23, 60 կգ), Սամվել Մարտիրոսյանն (երիտասարդներ, 70 կգ) ու Նարեկ Մկրտչյանը (երիտասարդներ, 85 կգ)՝ բրոնզե մեդալներ։ Բացի այդ, պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալների են արժանացել Դավիթ Առաքելյանն ու Վալերիկ Մովսիսյանը, իսկ Աննա Ամրոյանը՝ փոքր բրոնզե մեդալի: Աղբյուրը՝ Armsport.am։ –00—ՅՄ The post Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Հանցագործներն օգտագործում են ցույցերը՝ բախում հրահրելու համար»․ Իտալիայի վարչապետ
24TV / 24News / 33 minutes ago

Զմմառի Մայրավանքի և Մատենադարանի համագործակցությունը․ բացվել է նոր ձեռագրատուն
24TV / 24News / 44 minutes ago

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ
24TV / 24News / 53 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 1 hour ago

Саркис Бегоян завоевал бронзу ЧМ U23 по вольной борьбе в США
Sputnik Armenia / 1 hour ago

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Sputnik Armenia / 2 hours ago

«Բերեզովսկուն տեսա, մնաց Մխիթարյանին տեսնեմ». ինչպես է ծնվել պատանիների ֆուտբոլային մրցաշարի գաղափարը
Aravot / 2 hours ago