Պատանի ֆուտբոլիստներին աջակցելու էր եկել հատուկ հրավիրված հյուր Դենիս Գլուշակովը՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի չեմպիոն և ՌՖՄ (Ռուսաստանի ֆուտբոլային միություն) վարկածով 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: Նա կարևորեց Հայաստանի բոլոր մարզերից թիմերի մասնակցությունը: «Ամենակարևորը՝ հաճույք ստացեք խաղից, լսեք մարզիչներին և մի վախեցեք գնալ ձեր երազանքի հետևից», - կոչ արեց ֆուտբոլիստը տղաներին: