Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2030 թվականին, և սահմանադրությունը փոփոխելու միջոցով այն երկարաձգելու հարց չի քննարկվում։ «Սահմանադրությունն անփոփոխ թողնելը ճիշտ ճանապարհն է։ 2030 թվականին, եթե ողջ լինեմ, երկրում իմ պաշտոնավարման ժամկետը կավարտվի։ Այս հարցը լիովին կարգավորված է և այլևս քննարկման ենթակա չէ»,- ասել է աս-Սիսին Եգիպտոսի ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Ahram Online-ը։ Աս-Սիսին առաջին անգամ նախագահ է ընտրվել 2014 թվականին, իսկ 2018-ին վերընտրվել է երկրորդ ժամկետով։ 2019 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո նրա լիազորությունների ժամկետը չորսից դարձել է վեց տարի, իսկ պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով։ Փոփոխություններով նրան նաև երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն է տրվել։ 2023 թվականի դեկտեմբերին աս-Սիսին կրկին ընտրվել է Եգիպտոսի նախագահ՝ արդեն վեց տարի ժամկետով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եգիպտոսի նախագահ աս-Սիսին հայտարարել է, որ 2030-ին կհեռանա պաշտոնից

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին
Shant News / 22 minutes ago

BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ
Shant News / 32 minutes ago

Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ
Shant News / 44 minutes ago

ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Պուլկովոյում չեղարկվել է 21 չվերթ, 32-ը՝ ուշացել
Shant News / 56 minutes ago
Related coverage

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին
24TV / 24News / 5 minutes ago

Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ
ArmLur / Zhoghovurd / 6 minutes ago

ՌԴ-ն հիմա մեզ հետ վերջնագրերով է խոսում
A1plus / 9 minutes ago

ՌԴ-ն հիմա մեզ հետ վերջնագրերով է խոսում (տեսանյութ)
A1plus / 9 minutes ago