Կանադայում գտնվող ռազմաբազայում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Global News հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել հրաձգային վարժանքների ժամանակ։ Նախնական տվյալներով՝ վարժանքների ընթացքում վնասվել է ռազմաբազայի տարածքում գտնվող գազատարը։