Սաուդյան Արաբիան հայտնել է Նաջրան նահանգի տարածքում AH-6i ուղղաթիռի կործանման մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռում գտնվող անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։