Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի Ֆեդերացիայից հայտնել են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունը: Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը: Աննա Ամրոյանը պոկում առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար բարձրացրեց 98 կգ ու 102 կգ՝ դառնալով վարժության բրոնզե մեդալակիր: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք ստացավ ու լքեց հետագա պայքարը: Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ: Ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, պոկեց 98 կգ ու 101 կգ: Նա այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում էլ միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 120 կգ: Նա չբարձրացրեց 125 կգ-ը: Այս վարժությունում Սուքիասյանը 5-րդն էր: Երկամարտի 221 կգ արդյունքով՝ նա ԵԱ-ում 4-րդն է: The post Աննա Ամրոյանը 102 կգ է բարձրացրել և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աննա Ամրոյանը 102 կգ է բարձրացրել և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել | news.am
Infocom / 1 hour ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները | hetq.am
Infocom / 1 hour ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 2 hours ago

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Infocom / 2 hours ago
Related coverage

«Բերեզովսկուն տեսա, մնաց Մխիթարյանին տեսնեմ». ինչպես է ծնվել պատանիների ֆուտբոլային մրցաշարի գաղափարը
Aravot / 23 minutes ago

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող մրցելույթները Եվրոպայի Մ23 տարեկանների և երիտասարդների առաջնությունում
Aravot / 33 minutes ago

Արսեն Բալայանը՝ U-23 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Alpha News / 43 minutes ago

Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են
168 Jham / 1 hour ago