hetq.am Հայաստանի համայնքներում թափառող շների ստերջացման համար բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում, սակայն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել են լուրջ խախտումներ։ Համայնքային մրցույթում հաղթած «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն և «Նորոգում» ՍՊԸ-ն շներին ստերջացրել են առանց պատշաճ անեսթեզիայի (անզգայացում) ։ «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն մասնակցում է համայնքներում իրականացվող թափառող կենդանիների ստերջացման մրցույթներին։ ԱՁ-ն գրանցվել է 2024-ի մարտին, գրանցման հասցեն Վանաձոր քաղաքում է։ Ստերջացման մրցույթերին մասնակցում է ամենուր որտեղ հայտարարվում է։ 2024-2025 թթ. մասնակցել է Մասիս, Ալավերդի, Վանաձոր, Նոր Հաճն, Գավառ, Բերդ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արզնի համայնքներում։ 2025-ին հաղթել է մեկ անգամ Սիսիանում, 2 անգամ՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ տարեսկզբին և տարեվերջին՝ պարտավորվելով կատարել ընդհանուր 350 շան ստերջացում։ Պայմանագրերի գումարն ընդհանուր կազմել է 8 մլն 88 հազար դրամ։ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է Չարենցավան համայնքի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի միջև 2025 թ․ հունվարի 17-ին կնքված պայմանագրի շրջանակում իրականացված թափառող կենդանիների ստերջացման աշխատանքները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգի արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել՝ կենդանիների անզգայացումից ու հետվիրահատական ցավազրկումից մինչև վիրահատությունների սանիտարահիգիենիկ պայմաններ։ Կասկածներն առաջացել են այն ժամանակ, երբ ուսումնասիրել է Մասիսի և Չարենցավանի համայնքապետարաններից ստացած « Նորոգում ՍՊԸ »-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի՝ կենդանիների ստերջացման մրցույթների կատարողական փաստաթղթերը։ «Երբ սկսեցի ուսումնասիրել թերթիկները, նկատեցի, որ կենդանիների քաշերը տարբեր են, օրինակ, 2 կգ, 12 կգ, բայց նշված դեղանյութի (անեսթեզիայի դեղամիջոցի, հեղ.) չափաբաժինը նույնն է՝ 10 մգ։ Նույնը վերաբերում էր նաև մյուս տվյալներին․ սրտի զարկերը, շնչառության հաճախությունն ու ջերմությունը կենդանիների փաստաթղթերում կրկնվում էին։ Երբ ավելի քան 50 թերթիկ ես ուսումնասիրում ու տեսնում, որ փոխվում է միայն կենդանու քաշը, իսկ մյուս տվյալները մնում են նույնը, կասկածներ են առաջանում»,- պատմում է Գալստյանը։ «Նորոգում» ՍՊԸ-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի գործունեության վերաբերյալ «Արդարության տուն» ՀԿ-ն փորձագիտական ուսումնասիրություններ է պատվիրել, որը իրականացրել է «Շունն ու կատու» անասնաբուժական կլինիկայի ղեկավար Վասիլի Անդրեևիչ Մալյուկովը։ Ըստ փորձագիտական եզրակացությունների՝ թե՛ Չարենցավանում , թե՛ Մասիսում թափառող շների ստերջացման ծրագիրն իրականացվել է անասնաբուժական ու միջազգային չափանիշների կոպիտ խախտումներով։ Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում The post Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները | hetq.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները | hetq.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել | news.am
Infocom / 1 hour ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 2 hours ago

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Infocom / 2 hours ago

Ֆրանսիական Լիմոժ քաղաքում անկարգությունների ժամանակ հրդեհված XIX դարի քաղաքապետարանի աշտարակը փլուզվել է | news.am
Infocom / 2 hours ago
Related coverage

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
1in.am / 44 minutes ago

Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Factor.am / 53 minutes ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները
Hetq / 2 hours ago
Տիկին Ալլայի եւ գետաձի Թայֆունի 18 տարվա ընկերությունը
Mediamax / 2 hours ago