ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում։ Լիմոժ քաղաքում այրվում և փլուզվում է 143 տարվա պատմություն ունեցող շենքը՝ «ֆրանսիացի դպրոցականների խաղաղ ցույցերի» ընթացքում։ Անկարգությունների մասշտաբն այնքան է մեծացել, որ ոստիկանությունը պարզապես ի վիճակի չէ կարգուկանոնը վերականգնել կամ որևէ բան։ Քաղաքներն ալեկոծվում են, պատմական քրիստոնեական հուշարձանները՝ «հիջաբներով» են պատվում։ «Դպրոցականները», այսինքն՝ ֆրանսիացիների նոր սերունդը, հասել է այն տարիքին, երբ երեխաները բողոքում են սեփական ծնողների դեմ։ Երբ ուսուցչին դարձրել են ձերբակալման ու հանրային պարսավանքի թիրախ: Երբ ոստիկանը կարող է միջամտել ծնողի կամ ուսուցչի դաստիարակչական աշխատանքներին: Ամեն ինչ՝ ճիշտ «ըստ դասագրքի»։ Ըստ մի շարք աղբյուրների, թալանվել և ավիրվում են հանրային, պատմական ու կրոնական նշանակության օբյեկտներ: Իսկ «դպրոցականների» ալիքի տակ փողոց դուրս եկած միգրանտներն ու արմատականները, ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի են ենթարկում բնիկ ֆրանսիացիներին և սպառնում են հրկիզել տաճարը։ Ամեն ինչ՝ ըստ ծայրահեղ լիբերալիզմի և ժամանակակից գլոբալիզմի պահանջների: Երբ տարերային ազատության աստիճանն ու անվերահսկելի դեմոգրաֆիան վերածվում են անդաստիարակության, անգրագիտության, անհանդուրժողականության ու ամենաթողության… Հենց ներգաղթյալների երկրորդ ու երրորդ սերունդներն են քանդում հին Ֆրանսիան։ Կարծում եմ, որ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն, որպեսզի կարողանան հանդարտեցնել օրեր շարունակվող անկարգությունների ալիքը։ Իսկ 2027թ. ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե ում կընտրեն իրական ֆրանսիացիները։ Ժողովրդագրությունը կատակ բան չէ։ Այս և նմանատիպ անկարգությունների ալիքները սպառնում են եվրոպական մի շարք պետությունների: Միթե այս ամենը տեսնող Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու»: –00—ՅՄ The post Նիկոլի ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան եկող ադրբեջանցիները խաղաղ են պահելու իրենց. Զաքարյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիկոլի ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան եկող ադրբեջանցիները խաղաղ են պահելու իրենց. Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Զանգվածային անկարգություններն ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան
24TV / 24News / 19 minutes ago

Տեր Մովսեսն անդրադարձել է մարդու ներքին թուլություններին և դրանց դեմ պայքարին
24TV / 24News / 29 minutes ago

Պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի մրցունակ գյուղատնտեսություն
24TV / 24News / 37 minutes ago

Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք
24TV / 24News / 47 minutes ago
Related coverage

Վենսը Ֆրանսիայի իրադարձությունները համարել է Արևմուտքի սխալ քաղաքականության հետևանք
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Ծրագրի լիարժեք գործարկումից հետո ընդամենը 3–6 ամսվա ընթացքում ճանապարհների թողունակությունն ավելանալու է 30–40%-ով, իսկ քաղաքացիները զգալու են խցանումների էական թեթևացում. ՀԱԿ
Aravot / 43 minutes ago

Այսօր Գյուղատնտեսի օրն է․ նախարարի շնորհավորանքը
A1plus / 45 minutes ago

Նիկոլի ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան եկող ադրբեջանցիները խաղաղ են պահելու իրենց. Զաքարյան
168 Jham / 50 minutes ago