Բնականաբար հանրային մեծ ուշադրության է արժանանում իրավիճակը Ֆրանսիայում, հաշվի առնելով թե երկրի հեղինակությունը, թե նաեւ առնչությունը Հայաստանին վերաբերող գործերին, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունը, ինչպես բնորոշվում է հայ-ֆրանսիական հռետորաբանությամբ. գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Ֆրանսիան շարունակում է փոթորկվել աշակերտների բողոքից սկսած ակցիաներից, որոնք վերածվել են շատ ավելի մասշտաբային պրոցեսի՝ թե ծավալով, թե ընդգրկված շերտերով։ Ես առաջին օրերին առի ունեց տեսակետ արտահայտելու, որ ամենեւին բացառված չէ, որ հենց Ֆրանսիայի իշխանությունը փորձի օգտագործել այս իրավիճակը՝ ձախական դաշտում վերելք խթանելու եւ այդպիսով աջ ուժերի առաջնորդ Մարին Լե Պենի անկասելի թվացող նախագահացումը կանխելու համար։ Ահա այս համատեքստում, այս օրերին Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը բնականաբար չի արժանացել ուշադրության, որովհետեւ տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում։ Կենտրոնամետ ձախերի՝ սոցիալ դեմոկրատների թեւում նախագահական թեկնածության փրայմերիզը ջախջախիչ առավելությամբ հաղթել է մի գործիչ, որը առանձնապես աչքի ընկնող վառ ֆիգուր չէ ֆրանսիական քաղաքական կյանքում՝ Ռաֆայել Գլյուկսման, նախկին լրագրող, կինոռեժիսոր, ներկայումս իր հիմնած սոցիալ դեմոկրատական Place publique կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսիայից։ Ահա այդ, ըստ էության ֆրանսիական քաղաքականության մեջ ոչնչով աչքի չընկնող գործիչը հանկարծ ջախջախիչ հաղթանակ է տանում կենտրոնամետ ձախ ուժերի փրայմերիզում՝ ստանալով ձայների 66 տոկոս։ Հասկանալի է, որ այդ 66 տոկոսը ամենեւին ինքնաբուխ չէ։ Հետեւաբար, Գլյուքսմանի վրա արվում է կարծես թե բավականին էական խաղադրույք։ Ի՞նչ շրջանակներից։ Այստեղ կարելի է դիտարկել տարբեր սցենարներ, բայց իրավիճակը իսկապես հետաքրքիր է։ Ի դեպ, մի հետաքրքիր փաստ։ Գլյուքսմանը 2009-2012 թվականներին եղել է Վրաստանի նախագահ Սահակաշվիլու խորհրդականը։ Իհարկե նրա խորհուրդները փաստորեն թույլ չեն տվել Վրաստանի նախագահին պահել իշխանությունը։ Բայց, չի բացառվում, որ Գյլուքսմանի միջոցով ներկայումս փորձ կարվի պահել Ֆրանսիայի իշխանությունը՝ Մարին Լե Պենից, որին կասեցնելու հնարավորություն ներկայիս, այսպես ասած տեսանելի առաջատար գործիչներից ոչ ոք կարծես թե չունի։ Եվ ահա, Լե Խենի այդ մեծ առաջատարության ֆոնին հանկարծ ձախ կենտրոնամետների փրայմերիզը մեծ առավելությամբ հաղթում է ոչնչով աչքի չընկած Գլյուքսմանը։ Ի դեպ, Գլյուքսմանը ուկրաինական հարցում գրեթե լիովին կիսում է ներկայիս ֆրանսիական ու եվրոպական քաղաքականությունը, նա հակառուսական տրամադրվածության գործիչ է ․- գրել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիան շարունակում է փոթորկվել․ քաղաքագետ
Բնականաբար հանրային մեծ ուշադրության է արժանանում իրավիճակը Ֆրանսիայում, հաշվի առնելով թե երկրի հեղինակությունը, թե նաեւ առնչությունը Հայաստանին վերաբերող գործերին, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունը, ինչպես բնորոշվում է հայ-ֆրանսիական հռետորաբանությամբ. գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ «Ֆրանսիան շարունակում է փոթորկվել աշակերտների բողոքից սկսած ակցիաներից, որոնք վերածվել են շատ ավելի մասշտաբային պրոցեսի՝ թե ծավալով, թե […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Трамп послал Зеленского?
ABC Media / 12 minutes ago

Իսրայելական նախադեպը և դասերը #abcmedia #հարցազրույց
ABC Media / 43 minutes ago

Կանադայի ամենամեծ ռազմական բազայում պայթյուն է տեղի ունեցել
ABC Media / 43 minutes ago

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ 42-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com
ABC Media / 1 hour ago
Related coverage

ՌԴ-ի հետ ցանկացած նոր համաձայնություն կարող է նոր կախվածություն ստեղծել. Արամ Սարգսյան
Aravot / 13 minutes ago

Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան
24TV / 24News / 18 minutes ago

Беспорядки во Франции: протестующие сожгли мэрию Лиможа
Sputnik Armenia / 20 minutes ago

Սաուդյան Արաբիայում հետախուզական ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկու զինծառայող
168 Jham / 22 minutes ago