ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության վերաբերյալ Էդգար Ղազարյանի դեմ ներկայացրած հայցը դատարանը մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։Ղազարյանը տեղեկացրել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը վճիռը հրապարակել է հոկտեմբերի 14-ին։ Պատգամավորը հիշեցրել է, որ դատական վեճը վերաբերում էր «Ընտանեկան կոռուպցիա. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։«Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք»,– գրել է Ղազարյանը:Էդգար Ղազարյանը նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջ ունեն, որից 2 մլն արդեն դատարանը մերժեց։