ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը գրում է, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է իրեն։ «2026 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը հրապարակել է դատավճիռ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի թիվ ԵԴ2/3518/02/26 դատական գործով։ Դատարանը վճռել է․ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի հայցն ընդդեմ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի զրպարտություն հանդիսացող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցման պահանջների մասին՝ մերժել։ Այն վերաբերում էր «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։ Ալեն Սիմոնյանը չի ստանա իր ակնկալած 2 մլն դրամը, փոխարենը հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի պետք է վճարի 100,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատարանում Էդգար Ղազարյանի շահերը ներկայացրել է «Ֆարվատեր» փաստաբանական գրասենյակը (տնօրեն՝ Վարդան Ալոյան)։ Այս ամենից շահեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ 80․000 ՀՀ դրամ պետական տուրքի տեսքով։ Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք։ Հ․Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջից 2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերն էլ լուծվի»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Վենսը Ֆրանսիայի իրադարձությունները համարել է Արևմուտքի սխալ քաղաքականության հետևանք
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին․ Ռուբիո
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի մրցունակ գյուղատնտեսություն
24TV / 24News / 36 minutes ago

Ծրագրի լիարժեք գործարկումից հետո ընդամենը 3–6 ամսվա ընթացքում ճանապարհների թողունակությունն ավելանալու է 30–40%-ով, իսկ քաղաքացիները զգալու են խցանումների էական թեթևացում. ՀԱԿ
Aravot / 42 minutes ago

Այսօր Գյուղատնտեսի օրն է․ նախարարի շնորհավորանքը
A1plus / 43 minutes ago

Նիկոլի ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան եկող ադրբեջանցիները խաղաղ են պահելու իրենց. Զաքարյան
168 Jham / 49 minutes ago