Բնականաբար հանրային մեծ ուշադրության է արժանանում իրավիճակը Ֆրանսիայում, հաշվի առնելով թե երկրի հեղինակությունը, թե նաեւ առնչությունը Հայաստանին վերաբերող գործերին, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունը, ինչպես բնորոշվում է հայ–ֆրանսիական հռետորաբանությամբ։ Ֆրանսիան շարունակում է փոթորկվել աշակերտների բողոքից սկսած ակցիաներից, որոնք վերածվել են շատ ավելի մասշտաբային պրոցեսի՝ թե ծավալով, թե ընդգրկված շերտերով։ Ես առաջին օրերին առի ունեց տեսակետ արտահայտելու, որ ամենեւին բացառված չէ, որ հենց Ֆրանսիայի իշխանությունը փորձի օգտագործել այս իրավիճակը՝ ձախական դաշտում «վերելք» խթանելու եւ այդպիսով աջ ուժերի առաջնորդ Մարին Լե Պենի անկասելի թվացող նախագահացումը կանխելու համար։ Ահա այս համատեքստում, այս օրերին Ֆրանսիայում տեղի է ունեցել մի բան, որը բնականաբար չի արժանացել ուշադրության, որովհետեւ տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում։ Կենտրոնամետ ձախերի՝ սոցիալ–դեմոկրատների թեւում նախագահական թեկնածության փրայմերիզը ջախջախիչ առավելությամբ հաղթել է մի գործիչ, որը առանձնապես աչքի ընկնող վառ ֆիգուր չէ ֆրանսիական քաղաքական կյանքում՝ Ռաֆայել Գլյուկսման, նախկին լրագրող, կինոռեժիսոր, ներկայումս իր հիմնած սոցիալ–դեմոկրատական Place publique կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսիայից։ Ահա այդ, ըստ էության ֆրանսիական քաղաքականության մեջ ոչնչով աչքի չընկնող գործիչը հանկարծ ջախջախիչ հաղթանակ է տանում կենտրոնամետ ձախ ուժերի փրայմերիզում՝ ստանալով ձայների 66 տոկոս։ Հասկանալի է, որ այդ 66 տոկոսը ամենեւին «ինքնաբուխ» չէ։ Հետեւաբար, Գլյուքսմանի վրա արվում է կարծես թե բավականին էական խաղադրույք։ Ի՞նչ շրջանակներից։ Այստեղ կարելի է դիտարկել տարբեր սցենարներ, բայց իրավիճակը իսկապես հետաքրքիր է։ Ի դեպ, մի հետաքրքիր փաստ։ Գլյուքսմանը 2009–2012 թվականներին եղել է Վրաստանի նախագահ Սահակաշվիլու խորհրդականը։ Իհարկե նրա խորհուրդները փաստորեն թույլ չեն տվել Վրաստանի նախագահին պահել իշխանությունը։ Բայց, չի բացառվում, որ Գյլուքսմանի միջոցով ներկայումս փորձ կարվի պահել Ֆրանսիայի իշխանությունը՝ Մարին Լե Պենից, որին կասեցնելու հնարավորություն ներկայիս, այսպես ասած տեսանելի առաջատար գործիչներից ոչ ոք կարծես թե չունի։ Եվ ահա, Լե Խենի այդ մեծ առաջատարության ֆոնին հանկարծ ձախ կենտրոնամետների փրայմերիզը մեծ առավելությամբ հաղթում է ոչնչով աչքի չընկած Գլյուքսմանը։ Ի դեպ, Գլյուքսմանը ուկրաինական հարցում գրեթե լիովին կիսում է ներկայիս ֆրանսիական ու եվրոպական քաղաքականությունը, նա հակառուսական տրամադրվածության գործիչ է։ Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան https://t.me/badalyanrakurs/7864 The post Ֆրանսիայում տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում. Հակոբ Բադալյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում. Հակոբ Բադալյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Ֆրանսիայի վարչապետն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին»
Azg / 1 hour ago

Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն. Թրամփ
Azg / 1 hour ago

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Azg / 12 hours ago

Եվրոպայի հայերը չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է. Արմեն Այվազյան
Azg / 12 hours ago
Related coverage

Նիկոլի ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան եկող ադրբեջանցիները խաղաղ են պահելու իրենց. Զաքարյան
24TV / 24News / 15 minutes ago

Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից. Ստեփան Հասան-Ջալալյան
Aravot / 20 minutes ago

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան
Alpha News / 20 minutes ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում
1in.am / 21 minutes ago