Խորհրդանշական ժամանակահատվածում է անցկացվում երրորդ Mining Armenia Forum-ը, երբ Հայաստանը հյուրնկալում է COP17 գագաթնաժողովը: Կենսաբազմազանության վերաբերյալ գագաթնաժողովի օրակարգում քննարկվում է նաև կրիտիկական հանածոների հարցը: Իսկ հանքարյունաբերական ֆորումի մասնակիցները ճանապարհներ են փնտրում՝ հանք-արդյունաբերությունն ավելի շահավետ դարձնելու համար ու կարծես արդեն գտել են, թե ինչպես է դա հնարավոր անել: