Շաբաթ օրը Ֆրանսիայում ավելի քան 1200 մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ ավագ դպրոցի աշակերտներին աջակցող ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։ Որոշ ցույցեր հետագայում դուրս են եկել վերահսկողությունից՝ հանգեցնելով շենքերի հրկիզման և խանութների թալանի։ Այս մասին հայտնում է The Guardian -ը։ Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բռնկվել է բողոքի ակցիաների և գործադուլների նոր, լայնամասշտաբ ալիք։ Քաղաքացիները դուրս են եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունը հայտնելով վառելիքի գների աճի և սոցիալական անհավասարության դեմ։ Ցույցերին միացել են «Դեղին բաճկոնավորներ» շարժման ակտիվիստները, ուսանողական ու դպրոցական միությունները, ինչպես նաև աշխատավորական խոշոր արհմիություններն ու ֆերմերները։ CGT արհմիության տվյալներով՝ բողոքի ցույցերին մասնակցում է շուրջ 800 հազար մարդ։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մարսելում և Լիմոժում, իրավիճակը կտրուկ լարվել է։ Ցուցարարների և իրավապահների միջև տեղի են ունեցել բախումներ, կիրառվել է արցունքաբեր գազ։ Փարիզի մի շարք հատվածներում այրվել են աղբամաններ ու մեքենաներ, վնասվել են խանութներ։ Անվտանգության նկատառումներով Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել է մետրոյի 25 կայարան, իսկ տաքսիների ու բեռնափոխադրողների դանդաղեցված երթևեկության արդյունքում փակվել են դեպի օդանավակայաններ տանող ճանապարհները։ Իրավիճակին արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ բողոքի իրավունքը պետք է զուգորդվի օրենքի ու գույքի նկատմամբ հարգանքով, իսկ վանդալիզմն ու անկարգություններն անընդունելի են։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը աջակցություն է հայտնել ցուցարարներին՝ կոչ անելով պահպանել կանոններն ու զերծ մնալ թալանից։ –00—ՅՄ The post Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներին շենքեր են հրկիզվել, 1200 մարդ՝ ձերբակալվել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներին շենքեր են հրկիզվել, 1200 մարդ՝ ձերբակալվել
Շաբաթ օրը Ֆրանսիայում ավելի քան 1200 մարդ է ձերբակալվել այն ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Նիկոլի ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան եկող ադրբեջանցիները խաղաղ են պահելու իրենց. Զաքարյան
24TV / 24News / 15 minutes ago

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
24TV / 24News / 25 minutes ago

Փոթորկվող Ֆրանսիան, 66% ստացած անհայտ թեկնածուն և Սաակաշվիլու նախկին խորհրդականը․ վերլուծություն
24TV / 24News / 38 minutes ago

Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են
24TV / 24News / 47 minutes ago
Related coverage

Ռուսաստանից և այլ երկրներից Երևան ժամանող 16 չվերթ ուշանում է
Sputnik Armenia / 7 minutes ago

Anchoring the Wandering Tongue: Can Armenia Become a Living Haven for Western Armenian?
Hetq / 8 minutes ago

Суд отклонил иск Алена Симоняна против Эдгара Казаряна – детали
Sputnik Armenia / 15 minutes ago

Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Վերին Լարս
Sputnik Armenia / 19 minutes ago