Քենիայում Էբոլա տենդով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է յոթի, մեկ մարդ մահացել է։ Այս մասին, երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը հղում անելով, հաղորդում է Reuters-ը։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակման չորս նոր դեպք։ Վարակվածներից երեքը բուժաշխատողներ են, որոնք օգնություն են ցուցաբերել Էբոլայով առաջին հիվանդին։ Չորրորդ վարակվածը մահացածի հարազատն է։ Բոլոր չորսն էլ ախտանշանների ի հայտ գալու պահին կարանտինում են եղել։ Ավելի վաղ վարակված երկու հիվանդի վիճակը կայուն է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջին հիվանդի հետ շփում ունեցած 130 անձանցից 128-ը հայտնաբերվել և մեկուսացվել են։ Գերատեսչությունն ընդգծել է, որ մինչ այժմ հայտնաբերված շփումների շղթաներից դուրս վարակի տարածման նշաններ չկան։ Իշխանությունները սահմանափակումներ չեն մտցրել ուղևորությունների, առևտրի և զանգվածային միջոցառումների նկատմամբ։ Քենիայում Էբոլայով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր հոկտեմբերի 5-ին։ Վարակվածը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի էր, որը Քենիա էր ժամանել Ուգանդայի տարածքով։ Ավելի ուշ տղամարդը մահացել է։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շարունակվում է Էբոլայի համաճարակը, որն առաջացել է Բունդիբուգիո տեսակի վիրուսով։ Դրա դեմ առայժմ հաստատված պատվաստանյութ չկա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի

More from Shant News

Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է
Shant News / 1 hour ago

Նովակ․ ռուսական նավթով առաջին լցանավն ուղարկվել է համաշխարհային շուկա
Shant News / 1 hour ago

Թրամփը սպասում է բենզինի գների նվազման՝ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո
Shant News / 1 hour ago

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունը
Shant News / 1 hour ago
Related coverage

KFC-ն 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռեստորաններում Pepsi-ն կփոխարինի Coca-Cola-ով
168 Jham / 49 minutes ago

Հայաստանի ներկայիս վարչակազմը շարունակում է Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունների իրագործումը
Noyan Tapan TV / 1 hour ago

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը կշահեն, իսկ հայ ժողովրդին ընդամենը փշրանքներ կհասնեն
Noyan Tapan TV / 1 hour ago

Սուպեր Էլ Նինյոն ԱՄՆ-ին խիստ ձմեռ կբերի
168 Jham / 1 hour ago