ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի շրջանակներում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ կայացած ինտերակտիվ երկխոսությանը։ Ընդգծվել է, որ Հայաստանը համակարծիք է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի զեկույցի այն շեշտադրման հետ, որ մարդու իրավունքները հիմնարար կարևորություն ունեն հակամարտությունների կրկնության կանխարգելման և խաղաղության պահպանման հարցում։ Հավելվել է, որ Հայաստանը հաստատապես հանձնառու է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության առաջմղմանը։ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն, հատկապես պահվող անձանց և անհետ կորած անձանց համատեքստում, առանցքային նշանակություն ունի վստահության կառուցման և հաշտեցման խթանման համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
More from A1plus
Related coverage

KFC-ն 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռեստորաններում Pepsi-ն կփոխարինի Coca-Cola-ով
168 Jham / 51 minutes ago

Հայաստանի ներկայիս վարչակազմը շարունակում է Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունների իրագործումը
Noyan Tapan TV / 1 hour ago

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը կշահեն, իսկ հայ ժողովրդին ընդամենը փշրանքներ կհասնեն
Noyan Tapan TV / 1 hour ago

Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի
Shant News / 1 hour ago


