Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի Ֆեդերացիայից հայտնել են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունը: Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը: Աննա Ամրոյանը պոկում առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար բարձրացրեց 98 կգ ու 102 կգ՝ դառնալով վարժության բրոնզե մեդալակիր: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք ստացավ ու լքեց հետագա պայքարը: Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ: Ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, պոկեց 98 կգ ու 101 կգ: Նա այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում էլ միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 120 կգ: Նա չբարձրացրեց 125 կգ-ը: Այս վարժությունում Սուքիասյանը 5-րդն էր: Երկամարտի 221 կգ արդյունքով՝ նա ԵԱ-ում 4-րդն է:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աննա Ամրոյանը 102 կգ է բարձրացրել և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

More from Shant News

Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի
Shant News / 1 hour ago

Ծանրորդ Մարտին Պողոսյանը Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր է
Shant News / 1 hour ago

Նովակ․ ռուսական նավթով առաջին լցանավն ուղարկվել է համաշխարհային շուկա
Shant News / 1 hour ago

Թրամփը սպասում է բենզինի գների նվազման՝ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո
Shant News / 1 hour ago
Related coverage

Ամերիկյան ֆուտբոլի հայկական հետքը․ Ջոն Թորինգթոնի հաջողության պատմությունը
Alpha News / 2 hours ago

Մարտին Պողոսյանը ծանրամարտի Մ23 ԵԱ-ում դարձավ արծաթե մեդալակիր
Aravot / 2 hours ago

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 2 hours ago

Սուսերամարտի Հայաստանի առաջնություն․ Հայտնի են առաջին մեդալակիրները
Public Television of Armenia — 1Lurer / 2 hours ago