«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու պայմաններում իշխանությունները պարտավոր են հստակ ներկայացնել ծրագրի նպատակները, պայմաններն ու ակնկալվող արդյունքները։ Մենք դեմ չենք ժողովուրդների միջև երկխոսությանը և ակադեմիական համագործակցությանը, սակայն նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն փոխադարձության, հավասարության, թափանցիկության և ազգային շահերի պաշտպանության վրա։ Հայ երիտասարդությունը չպետք է վերածվի արտաքին քաղաքականության քարոզչական գործիքի։ Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ — հրապարակել ծրագրի ամբողջական բովանդակությունն ու իրականացման պայմանները, — ներկայացնել թուրքական կողմի պարտավորությունները և Հայաստանի համար ակնկալվող արդյունքները, — բացառել Հայոց ցեղասպանության հարցի նսեմացմանը, պատմական հիշողության աղավաղմանը կամ ազգային շահերի ստորադասմանը նպաստող ցանկացած համագործակցություն։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դեմ է ազգային արժանապատվության հաշվին երկխոսություն պարտադրելուն և պահանջում է հանրությանը ներկայացնել, թե ինչպես է այս նախաձեռնությունը ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։ Մեր պատմությունը սակարկության առարկա չէ՛։ Մեր ազգային արժանապատվությունը՝ նույնպես» ,- նշված է հայտարարությունում։ The post Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Ֆրանսիայի վարչապետն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին»
Azg / 1 hour ago

Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն. Թրամփ
Azg / 1 hour ago
Ֆրանսիայում տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում. Հակոբ Բադալյան
Azg / 2 hours ago

Եվրոպայի հայերը չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է. Արմեն Այվազյան
Azg / 12 hours ago
Related coverage

Բառնաուլում ջերմային ցանցի վթարի հետևանքով 17 շենք և երկու հաստատություն մնացել են առանց ջեռուցման
Shant News / 31 minutes ago

Հաշվետու ցուցահանդես՝ Գեղարվեստի քոլեջի 105-ամյակին
Public Television of Armenia — 1Lurer / 12 hours ago

Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցում ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել. շենքը հիմնանորոգվելու է
Public Television of Armenia — 1Lurer / 13 hours ago

Արհեստական բանականությունը կրթության մեջ. Հայաստանը պատրա՞ստ է փոխել ուսուցման և մտածողության մշակույթը
Aravot / 13 hours ago