Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ անցկացվող ցույցերի ընթացքում երկրի տարբեր հատվածներում խանութների թալանի դեպքեր են գրանցվել։ BFMTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Մարսելում թալանվել է մի քանի տասնյակ խանութ։ Նման դեպքեր են տեղի ունեցել նաև Բորդոյում, Լիոնում, Նիսում և այլ խոշոր քաղաքներում, որտեղ դեմքերը ծածկած մարդկանց խմբերը միացել են ցույցերին և զանգվածային անկարգություններ հրահրել։ Փարիզում մի քանի խանութ թալանվել է Ստրասբուր-Սեն-Դենի թաղամասում և Կապուցինների բուլվարում։ TACC-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները շարունակվում են կեսօրից և Հանրապետության հրապարակից տարածվել են ամբողջ քաղաքում։ Լուվրի մոտ՝ առափնյա ճանապարհին, ցուցարարների փոքր խմբերի գործողությունների հետևանքով մեծ խցանում է առաջացել։ Դիմակներով և մուգ, գլխարկներով հագուստով մի քանի ագրեսիվ ցուցարար քարեր և Թյուիլրի այգուց գողացված մետաղական աթոռներ են նետել ճանապարհին կանգնած մեքենաների ուղղությամբ։ Դա շարունակվել է մի քանի րոպե, մինչև դեպքի վայր ժամանած ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Միաժամանակ Փարիզի մի քանի շրջաններում ցուցարարների փոքր խմբերը պարբերաբար բախվում են ոստիկանների հետ։ Բախումներ են տեղի ունեցել նաև Համաձայնության հրապարակում՝ Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի, և Ելիսեյան պալատի հարևանությամբ։ Ելիսեյան դաշտերում ցուցարարները փակել են երթևեկությունը՝ երկաթյա ցանկապատերից ժամանակավոր բարիկադ կառուցելով, և ճանապարհի մեջտեղում մեծ խարույկ վառել։ Ոստիկանությունը մի քանի անգամ ցրել է ցուցարարներին առևտրային այդ փողոցից, սակայն որոշ ժամանակ անց նրանք կրկին վերադարձել են՝ չնայած այդ գոտում ցանկացած հանրային միջոցառում անցկացնելու իշխանությունների ուղղակի արգելքին։ Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ողջ տարածքում զանգվածային ցույցեր են անցկացվում՝ վառելիքի թանկացման և բնակչության գնողունակության նվազման դեմ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
BFMTV․ Ֆրանսիայում գների աճի դեմ ցույցերի ընթացքում խանութների թալան է սկսվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը
Shant News / 23 minutes ago

Հոլանդը Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագն է առանց 11-մետրանոցների 100 գոլ խփել
Shant News / 33 minutes ago

ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Shant News / 41 minutes ago

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Shant News / 53 minutes ago
Related coverage

Իրանի պետական համակարգի գաղտնիքներն ու «110 կոդով» ծրագիրը․ Արաղչիի ուշագրավ բացահայտումները
24TV / 24News / 15 minutes ago
Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար
168 Jham / 27 minutes ago

Էկվադորում քահանան մահացել է եկեղեցում խաչի ընկնելու հետևանքով
Alpha News / 29 minutes ago
Այն, ինչ հասնում է ձեր էկրաններին, իրականության մի մասն է ընդամենը. Կարեն Վրթանեսյան
Azg / 30 minutes ago