Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորաբաց գործարանում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, ներդրված ժամանակակից սարքավորումներին և արտադրական գործընթացի անվտանգության ու որակի ապահովման համակարգերին։ Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։ Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում շինարարության և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, առաջիկա երկու տարում նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Ընդգծվել է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքից․ լիզինգով ձեռք բերված հաստոցների տոկոսադրույքներն առաջին երեք տարիներին սուբսիդավորվում են ՀՀ Կառավարության կողմից։ PROFAL ընկերության հետ կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որի արդյունքում պետության կողմից կատարվել է շուրջ 227 մլն դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում: Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանման շուկաների և ներուժի ընդլայնման վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա եւ այլն։ PROFAL-ի արտադրանքի 80 տոկոսը սպառվում է տեղական շուկայում, իսկ 20 տոկոսը՝ բաժին հասնում արտահանմանը։ Նոր գործարանի շահագործմամբ նպատակ է դրվել փոխելու այս հարաբերակցությունը և զգալիորեն մեծացնել արտահանման մասնաբաժինը։ The post Կառավարության օժանդակությամբ Նաիրի համայնքում բացվեց ապակու մշակման նոր գործարան appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կառավարության օժանդակությամբ Նաիրի համայնքում բացվեց ապակու մշակման նոր գործարան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել | news.am
Infocom / 1 hour ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները | hetq.am
Infocom / 1 hour ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 2 hours ago

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Infocom / 2 hours ago
Related coverage

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
1in.am / 48 minutes ago

Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Factor.am / 58 minutes ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները
Hetq / 2 hours ago
Տիկին Ալլայի եւ գետաձի Թայֆունի 18 տարվա ընկերությունը
Mediamax / 2 hours ago