Երևանում՝ Կոնսերվատորայի այգում, տեղի է ունեցել հանրային քննարկում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Ըստ նախաձեռնող՝ «Ամուլսարն առանց հանքի» շարժման՝ հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։ Հաղորդագրության մեջ ասված է, որ հավաքի նպատակն է «համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ՝ ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար»։ Իր ելույթում բնապահպան Լևոն Գալստյանը նշեց, որ առողջարանային քաղաքի 70-ամյա համբավ ունեցող Ջերմուկի կողքին ոսկու բաց հանք բացելը և ցիանիդով մշակելը չի կարող չի կարող համեմատվել մի հանքի հետ, որը բացվել է 1950 թվականին և գործում է արդեն 76 տարի․ «Մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ Քաջարանի հանքի դեմ չեք պայքարում․․․ Հին հանքը ինչ, որ հնարավոր էր աղտոտել, ինչ, որ հնարավոր էր վերացնել, վերացրել է»։ Գալստյանը պնդեց, որ Ջերմուկում բնակիչների մեծ մասը դեմ են հանքի շահագործմանը․ «Ուղղակի 20 թվականի պատերազմը կոտրեց նաև իրենց մեջքը։ Մենք պետք է հիշենք սա»,- ասաց նա՝ հորդորելով համայնքի մարդկանց ուժ գտնել և պայքարել։ Իրավաբան Նազելի Վարդանյանն էլ ընդգծեց, որ հանքը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող, սողանքային տարածքում, առկա են ռադիոակտիվ նյութեր՝ ուրան, թորիում և այլն։ Իրավապաշտպան Մարիա Բարխուդարյանն առաջարկեց առաջիկա բողոքի ակցիան իրականացնել հոկտեմբերի 19-ին՝ COP17-ի առաջին աշխատանքային օրը։ Հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի մասին։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտել են հանքի բացումը՝ այն համարելով վտանգ երկրի բնապահպանական անվտանգության և միջազգային պարտավորությունների կատարման համար։ Նրանք հայտարարել են, որ հանքի շահագործումը՝ Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ, հակասում է Հայաստանի հայտարարած բնապահպանական նպատակներին։ Հայտարարության հեղինակները պահանջում են անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը, իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և վերանայել ծրագրին տրամադրված պետական աջակցությունը։ Լուսանկարը՝ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից The post Երևանում տեղի ունեցավ հանրային քննարկում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում տեղի ունեցավ հանրային քննարկում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով
Infocom / 7 hours ago

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին
Infocom / 7 hours ago

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Infocom / 8 hours ago

Կառավարության օժանդակությամբ Նաիրի համայնքում բացվեց ապակու մշակման նոր գործարան
Infocom / 8 hours ago
Related coverage

Եվրոպայի հայերը չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է. Արմեն Այվազյան
Azg / 6 hours ago

Նաիրի համայնքում բացվել է ապակու մշակման գործարան. ներկա է եղել վարչապետ Փաշինյանը
Sputnik Armenia / 7 hours ago

Հրազդանը նորից արդյունաբերական քաղաք դարձնել է խոստանում ՀՅԴ-ն. քարոզարշավ
5TV Armenia / 8 hours ago

Բաց հարթակ․ Սփյուռքը ինքնությունը պահելու խնդիր ունի. Փանոսեան
Public Television of Armenia — 1Lurer / 8 hours ago