Այն, ինչ այսօր կատարվում է Ֆրանսիայում (ինչպես նաև, ի դեպ, այս օրերին Ալբանիայում), մտնելու է պատմության դասագրքերի մեջ։ Զանգվածային անկարգություններն արդեն ձեռք են բերում ապստամբության կամ գուցե հեղափոխության հատկանիշներ։ Ոստիկանությունը գրեթե կորցրել է վերահսկողությունը Փարիզի, Լիոնի, Թուլուզի և մի շարք այլ քաղաքների կենտրոնական հատվածներում, որտեղ բողոքի են դուրս եկել ամենատարբեր խավերն ու խմբերը՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ֆերմերներ, արհմիություններ։ Ոստիկանության հետ բախումներ, թալան և կողոպուտ, հրդեհված մեքենաներ և շենքեր… (լուսանկարները՝ ստորև) Ուզում եմ հիշեցնել տակավին 2019 թ. հունվարի 12-ին Դիմատետրում արված գրառումս, որը վերնագրել էի այսպես. «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։ Այդ կոչում (հղված է առաջին մեկնաբանության մեջ), մասնավորապես, նկատել էի. «Առաջիկա տասնամյակում Եվրոպայի կայունությունը վերջնականապես տապալվելու է՝ ցնցելով միջազգային քաղաքական համակարգը։ Եվրոպական երկրները շարվեշարան շարժվելու են կա՛մ դեպի ծայրահեղ ձախ, կա՛մ դեպի ծայրահեղ աջ ուղղությամբ։ «Դեղին ժիլետները» գալիք Նոր Եվրոպայի առաջին ծիծեռնակներն են և եվրոպական ուլտրա-լիբերալիզմի գերեզմանափորը։ Այս ամենի հետևանքները եվրոպական երկրներում բնակվող հայության համար անկանխատեսելի են։ Ուստի Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի հայերը (նրանք, ովքեր դեռ չեն ամբողջությամբ ձուլվել) չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է»։ Նույն գրառման տակ արված մեկնաբանություններից մեկում դարձյալ ընդգծել եմ. «Եվրոպայի կայունության օրերն հաշված են։ Գուցե մի քանի տարի… այնուհետև անկանխատեսելի վայրիվերումներ են լինելու»։ Այսօրվա զարգացումների վերջնարդյունքը դեռևս պարզ չէ, սակայն մի բան արդեն ակնհայտ է. Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան։ Հայությունը պետք է պատրաստ լինի այդ շրջադարձերին նախապես՝ քանի դեռ ունի սեփական ընտրությունը կատարելու ժամանակ և հնարավորություն։ Ուստի կրկնում եմ կոչս՝ «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։ Արմեն Այվազյան , ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր The post Եվրոպայի հայերը չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է. Արմեն Այվազյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպայի հայերը չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է. Արմեն Այվազյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Ֆրանսիայի վարչապետն անկարգությունների համար մեղադրել է «ծայրահեղ ձախ խմբավորումներին»
Azg / 2 hours ago

Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն. Թրամփ
Azg / 2 hours ago
Ֆրանսիայում տեղի ունեցածը փոթորկվող փողոցում չէ, այլ հենց ձախ ուժերի դաշտում. Հակոբ Բադալյան
Azg / 2 hours ago

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
Azg / 13 hours ago
Related coverage

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
1in.am / 1 hour ago

Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Factor.am / 1 hour ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները | hetq.am
Infocom / 2 hours ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները
Hetq / 2 hours ago