Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և միջազգային հանրության պատասխանատվության մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ անդրադարձ չի կատարել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը և հայրենի հող վերադառնալու իրավունքին։ Մենք դատապարտում ենք այս լռությունը, հատկապես այն պայմաններում, երբ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրանց նախորդած երկարատև շրջափակման հետևանքով հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը։ Ինչպե՞ս կարելի է խոսել բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության մասին՝ գտնվելով մի երկրում, որտեղ ապաստան են գտել իրենց հայրենիքից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդիկ, և միաժամանակ անտեսել նրանց վերադարձի իրավունքը։ Արցախի հայության կապն իր հայրենի հողի, մշակույթի, պատմական բնակավայրերի և բնական ժառանգության հետ անքակտելի է։ Բռնի տեղահանումը ոչ միայն մարդու իրավունքների ծանր խախտում է, այլև սպառնալիք այդ ժառանգության պահպանությանը։ Հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Արցախից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։ Խաղաղությունը չի կարող նշանակել բռնի տեղահանման հետևանքների լեգիտիմացում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի անտեսման գնով։ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրապարակայնորեն վերահաստատել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի իրավունքը, աջակցել Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը և ապահովել, որ Արցախի ժողովրդի իրավունքները չանտեսվեն միջազգային խաղաղության և բնապահպանական գործընթացներում։ Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար։ Ակնկալում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հստակ հրապարակային դիրքորոշումն ու գործնական արձագանքը»։ The post Դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ամերիկյան ֆուտբոլի հայկական հետքը․ Ջոն Թորինգթոնի հաջողության պատմությունը
Alpha News / 9 hours ago

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 9 hours ago

ՔՊ-ականների աշխատավարձերն աճում են, քաղաքացիների բիզնեսները՝ քանդվում
Alpha News / 10 hours ago

Վրաստանում ժամանակավորապես արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Լարս
Alpha News / 10 hours ago
Related coverage

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում
Armenpress / 3 hours ago

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 6 hours ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 8 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 8 hours ago