Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Ֆեդերացիայից հայտնում են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունը: Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը: Աննա Ամրոյանը պոկում առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար բարձրացրեց 98 կգ ու 102 կգ՝ դառնալով վարժության բրոնզե մեդալակիր: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք ստացավ ու լքեց հետագա պայքարը: Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ: Ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, պոկեց 98 կգ ու 101 կգ: Նա այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում էլ միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 120 կգ: Նա չբարձրացրեց 125 կգ-ը: Այս վարժությունում Սուքիասյանը 5-րդն էր: Երկամարտի 221 կգ արդյունքով՝ նա ԵԱ-ում 4-րդն է:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աննա Ամրոյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել
Աննա Ամրոյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

More from A1plus
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
A1plus / 1 hour ago
Մարտին Պողոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
A1plus / 1 hour ago

Վազք՝ հանուն բնության
A1plus / 2 hours ago

20 մլն դոլարի ներդրում․ Հայաստանում ապակու նոր գործարան է բացվել (տեսանյութ)
A1plus / 4 hours ago
Related coverage

KFC-ն 40 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ ռեստորաններում Pepsi-ն կփոխարինի Coca-Cola-ով
168 Jham / 49 minutes ago

Հայաստանի ներկայիս վարչակազմը շարունակում է Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունների իրագործումը
Noyan Tapan TV / 1 hour ago

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը կշահեն, իսկ հայ ժողովրդին ընդամենը փշրանքներ կհասնեն
Noyan Tapan TV / 1 hour ago

Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի
Shant News / 1 hour ago