Պակիստանի և Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել։ Առնվազն յոթ պակիստանցի զինծառայող զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրին։ Աղբյուրի տեղեկություններով՝ երկու երկրների զինծառայողները բախվել են Աֆղանստանի Պակտիա նահանգի Դանդ Փաթան շրջանում՝ Դյուրանդի գծի մոտ։ Դա երկու պետությունների միջև սահմանն է, որը Քաբուլը չի ճանաչում։ Բախումների ընթացքում ավերվել է երկու դիտաշտարակ, ոչնչացվել է նաև պակիստանյան սահմանապահ ուժերի տեսախցիկը։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ փոխհրաձգությունն այդ շրջանում շարունակվում է, սակայն դրա ինտենսիվությունն արդեն նվազել է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումներ են տեղի ունեցել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Սանկտ Պետերբուրգում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել նավթային տերմինալում և քաղաքացիական օբյեկտներում
Shant News / 25 minutes ago

Եգիպտոսի նախագահ աս-Սիսին հայտարարել է, որ 2030-ին կհեռանա պաշտոնից
Shant News / 39 minutes ago

Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել
Shant News / 1 hour ago

Բառնաուլում ջերմային ցանցի վթարի հետևանքով 17 շենք և երկու հաստատություն մնացել են առանց ջեռուցման
Shant News / 1 hour ago
Related coverage

Трамп послал Зеленского?
ABC Media / 15 minutes ago

ՌԴ-ի հետ ցանկացած նոր համաձայնություն կարող է նոր կախվածություն ստեղծել. Արամ Սարգսյան
Aravot / 15 minutes ago

Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան
24TV / 24News / 21 minutes ago

Беспорядки во Франции: протестующие сожгли мэрию Лиможа
Sputnik Armenia / 23 minutes ago