Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ ժամանակավորապես փակվել է դեպի Լարս անցակետ տանող ճանապարհը բեռնատարների համար։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում՝ Մուգուդայի կիրճի կամրջային անցման վրա, անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու պատճառով ժամանակավորապես արգելվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։ Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով անցնող Լարսի ճանապարհը միակ ցամաքային ուղղությունն է, որով Հայաստանը կարող է կապ հաստատել Ռուսաստանի հետ։ The post Վրաստանում ժամանակավորապես արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Լարս appeared first on Alphanews .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Վրաստանում ժամանակավորապես արգելվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Լարս

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ամերիկյան ֆուտբոլի հայկական հետքը․ Ջոն Թորինգթոնի հաջողության պատմությունը
Alpha News / 8 hours ago

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 8 hours ago

Դատապարտում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի լռությունը․ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ
Alpha News / 9 hours ago

ՔՊ-ականների աշխատավարձերն աճում են, քաղաքացիների բիզնեսները՝ քանդվում
Alpha News / 9 hours ago



