Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է Լիվենցևի անվան միջազգային բռնցքամարտի մրցաշար։ Մրցաշարի հաղթող է դարձել Վրաստանը ներկայացնող ախալքալաքցի Գոռ Այվազյանը։ Վրաստանը ներկայացնող 60 կգ քաշային Գոռ Այվազյանն առավելության է հասել թվով չորս մրցակիցների նկատմամբ եւ դարձել մրցաշարի հաղթող։ Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 8 երկրի մարզիկներ: Գոռ Այվազյանի 4:1 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Գոռ Ախալքալաքի մարզահամալիրի սան է։ Նրա անձնական մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը։ Այվազյանը Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է և միջազգային մրցաշարերի հաղթող։ 2022 թվականին նա Սոֆիայում նվաճել է Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալը, իսկ 2025 թվականին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Ընդգծենք, որ Վիկտոր Լիվենցևի հիշատակին նվիրված մրցաշարը բռնցքամարտի միջազգային հուշամրցաշար է, որը պարբերաբար անցկացվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և նվիրված է Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լիվենցևի հիշատակին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գոռ Այվազյանը դարձավ Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի հաղթող

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Главные итоги большого заседания «Грузинской мечты»
JNEWS / 10 hours ago

Гор Айвазян стал победителем Международного турнира по боксу имени Ливенцева
JNEWS / 10 hours ago

Красный Крест Грузии проведет бесплатные медицинские обследования в Ахалкалаки
JNEWS / 11 hours ago

Грузия заняла 35-е место в рейтинге лучших стран для цифровых кочевников
JNEWS / 15 hours ago
Related coverage

Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում կառուցվում է արհեստական խոտածածկով մարզադաշտ
Akhaltskha.net / Oct 12

Ախալցխայում բացվում է նոր բասկետբոլային մարզադահլիճ
Akhaltskha.net / Oct 8

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի հետ
Akhaltskha.net / Oct 8

Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալիտետի կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը
Akhaltskha.net / Oct 8