Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ 24News-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության` Մարտունի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Մանուկյանի հետ։ Նրա խոսքով, խոշորացված համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից հատկապես ուշադրության արժանի է թափառող շների հարցը, տրանսպորտի խնդիրը. «Ստերջացումից հետո շներն ավելի ագրեսիվ են դարձել։ Պետք է շներին մեկուսացնել բնակավայրերից։ Այդ ծրագիրն ենք իրագործելու, տրանսպորտը ևս լավ չի աշխատում, մեր ընտրվելու դեպքում այն մինչև 20:00-ն պետք է աշխատի»,- ասաց Մանուկյանը։ Նա նշեց, որ քարոզարշավը հարթ է ընթանում, սակայն Մարտունիում բնակիչները բավարար հոգատար վերաբերմունք չեն ստանում իշխանությունների կողմից։ «Մարտունիում բնակչին լքել է իշխանությունը։ Այն հոգատար վերաբերմունքը, որին արժանի է բնակիչը, չի ստանում։ Խոշորացումից հետո մի շարք խնդիրներ ևս առաջացել են։ Խնդիրը սխալ կառավարումն է»,- ասաց Մանուկյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի խոսքով, իրենք բացառում են ՔՊ-ի հետ համագործակցությունը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերի հետ պատրաստ են երկխոսել։ Մանուկյանը նշեց, որ ընտրությունների արդյունքները պարզ դառնալուց հետո կքննարկեն համագործակցության մանրամասները։ #24News #ՀասմիկԱնտոնյան #Ապրելուերկիր #ՏԻՄ #ՄարտունիԱրամՄանուկյան Մանրամասները՝ տեսանյութում։ Հասմիկ Անտոնյան © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060