Team Telecom Armenia-ն COP17-ի շրջանակում մեկնարկում է «Հոգատար՝ գործով» բնապահպանական արշավը։ Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոս հանձնող հաճախորդները Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն գնելիս կստանան 5% զեղչ։ Իսկ Team-ի COSMO կամ COMBO փաթեթներից որևէ մեկին միացող յուրաքանչյուր նոր բաժանորդի դիմաց ընկերությունը մեկ ծառ կտնկի՝ Armenia Tree Project-ի հետ համագործակցությամբ։ Կորպորատիվ հաճախորդներին էլ առաջարկվում է «ԷկոԼինք» ծառայությունը, որի միջոցով էլեկտրական մեքենաները Team Energy-ի լիցքավորման կայաններում հնարավոր կլինի լիցքավորել 10% զեղչով։ Ի՞նչ նպատակ ունի նախաձեռնությունը, և ինչպե՞ս է Team Telecom Armenia-ն ներգրավվում COP17-ի բնապահպանական օրակարգում։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ Հրատապ լուրերը՝ https://t.me/abcmediaarm Ունեք բացառիկ տեղեկություն, ֆոտո կամ վիդեո, ուղարկե՛ք՝ https://t.me/abcmedia_official_bot Գովազդի համար՝ +374 (95) 50 01 04 ABC Media-ն գործակցում է «Ֆոտոլուրի» հետ։ ABC Media-ի տեսանյութերն օգտագործելիս հղումը պարտադիր է: