Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «RENAULT» մակնիշի ավտամեքենան Երևան- Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 100կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասնել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետի և վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և նույն գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չաթոյանն ու Հարութ Պողոսյանը։ Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որի կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը վարորդի կինն է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Բաղունցը կոչ է արել COP-17-ի մասնակիցներին ուշադրություն դարձնել արցախահայերի իրավունքներին
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Իրանը խոստանում է նոր պատերազմի դեպքում կիրառել աննախադեպ ծրագիր
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

Մարսի արբանյակի հողը կբերեն Երկիր․ Ճապոնիան պատմական առաքելություն է սկսում
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ձախողման համար «Կանաչների» առաջնորդը պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ֆրանսիայի վարչապետը ճգնաժամային շտաբի նիստ է անցկացնելու. Մարսելի քաղաքապետը պահանջել է պարզաբանել ուժայինների գործողությունները
168 Jham / 6 minutes ago

Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
Factor.am / 9 minutes ago

Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ Ռեզաի
24TV / 24News / 17 minutes ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
A1plus / 29 minutes ago