Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Good Times from a Good Place». արտադրական թափոնի դարձերեսը
2026 թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17: Երեւանում քննարկվելու են կենսաբազմազանության պահպանության եւ բնական էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված համատեղ գործողությունները։ Համաժողովին ընդառաջ Մեդիամաքսը ներկայացնում է COP17 մասնակից Երեւանի կոնյակի գործարանի կայունության ու պատասխանատվության այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ կարող են օրինակելի լինել։ Դժվար է պատկերացնել որեւէ արտադրություն, որը արտադրական թափոններից զերծ կմնա։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այն, ինչ այսօր համարում ենք թափոն, վաղը դառնա բնության վերականգնման միջոց։ Հենց այս գաղափարով է առաջնորդվում Երեւանի կոնյակի գործարանը՝ տեղայնացնելով Pernod Ricard խմբի կայունության եւ պատասխանատվության՝ Good Times from a Good Place համընդհանուր հայեցակարգի առանցքային ուղղություններից մեկը՝ շրջանաձեւ տնտեսության ռազմավարությունը։ Ռազմավարության հիմքում ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է, արտադրական գործընթացներում առաջացող մնացորդների արժեքավորումը եւ դրանց կիրառման նոր հնարավորությունների բացահայտումը։ Այս մոտեցման գործնական օրինակներից է գինենյութի թորման գործընթացում առաջացող հեղուկ թափոնի՝ բարդայի կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը՝ աղակալած եւ կիսաանապատային հողերի մելիորացման նպատակով։ Այսպիսով, արտադրական գործընթացի անխուսափելի ուղեկիցը կարող է վերածվել հողերի վերականգնմանն ու բնական ռեսուրսների պահպանմանը նպաստող հնարավորության։ Ի՞նչ է բարդան Բարդան՝ թթվային, մուգ դարչնագույն հեղուկ է, որը առաջանում է գինենյութի թորման արդյունքում։ Բացի ջրային զանգվածից, որը կազմում է բաղադրության մեծ մասը, այն հարուստ է կալիումով, ազոտով, կալցիումով եւ օրգանական նյութերով։ Ի՞նչպես է այն նպաստում հողի վերակենդանացմանը Ծրագրի իրականացումը ենթադրում է մի քանի փուլ։ Առաջին փուլում կատարվում է աղակալած եւ կիսաանապատային հողերի քարտեզագրումն ու համապատասխան հողատարածքների ընտրությունը՝ Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի հետ համագործակցությամբ։
The article could not finish loading. Please try again.
More from Mediamax
Տիկին Ալլայի եւ գետաձի Թայֆունի 18 տարվա ընկերությունը
Mediamax / 2 hours ago
Հայ երգը բացահայտող եւ օտարներին հայերենը սիրել սովորեցնող Արաքսյան
Mediamax / 20 hours ago
Գիտությունից՝ պետություն․ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիմանկարը եւ անարձագանք մնացած խոսքը
Mediamax / Oct 17
Կենսաբազմազանությունը՝ կամուրջ բիզնեսի եւ մարդու իրավունքների միջեւ. գիտաժողով՝ ՀՖՀՀ-ում
Mediamax / Oct 16
Related coverage

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
1in.am / 43 minutes ago

Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Factor.am / 53 minutes ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները | hetq.am
Infocom / 1 hour ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները
Hetq / 2 hours ago