2026 թ. հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17: Երեւանում քննարկվելու են կենսաբազմազանության պահպանության եւ բնական էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված համատեղ գործողությունները։ Համաժողովին ընդառաջ Մեդիամաքսը ներկայացնում է COP17 մասնակից Երեւանի կոնյակի գործարանի կայունության ու պատասխանատվության այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ կարող են օրինակելի լինել։ Դժվար է պատկերացնել որեւէ արտադրություն, որը արտադրական թափոններից զերծ կմնա։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այն, ինչ այսօր համարում ենք թափոն, վաղը դառնա բնության վերականգնման միջոց։ Հենց այս գաղափարով է առաջնորդվում Երեւանի կոնյակի գործարանը՝ տեղայնացնելով Pernod Ricard խմբի կայունության եւ պատասխանատվության՝ Good Times from a Good Place համընդհանուր հայեցակարգի առանցքային ուղղություններից մեկը՝ շրջանաձեւ տնտեսության ռազմավարությունը։ Ռազմավարության հիմքում ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է, արտադրական գործընթացներում առաջացող մնացորդների արժեքավորումը եւ դրանց կիրառման նոր հնարավորությունների բացահայտումը։ Այս մոտեցման գործնական օրինակներից է գինենյութի թորման գործընթացում առաջացող հեղուկ թափոնի՝ բարդայի կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը՝ աղակալած եւ կիսաանապատային հողերի մելիորացման նպատակով։ Այսպիսով, արտադրական գործընթացի անխուսափելի ուղեկիցը կարող է վերածվել հողերի վերականգնմանն ու բնական ռեսուրսների պահպանմանը նպաստող հնարավորության։ Ի՞նչ է բարդան Բարդան՝ թթվային, մուգ դարչնագույն հեղուկ է, որը առաջանում է գինենյութի թորման արդյունքում։ Բացի ջրային զանգվածից, որը կազմում է բաղադրության մեծ մասը, այն հարուստ է կալիումով, ազոտով, կալցիումով եւ օրգանական նյութերով։ Ի՞նչպես է այն նպաստում հողի վերակենդանացմանը Ծրագրի իրականացումը ենթադրում է մի քանի փուլ։ Առաջին փուլում կատարվում է աղակալած եւ կիսաանապատային հողերի քարտեզագրումն ու համապատասխան հողատարածքների ընտրությունը՝ Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Երկրորդ փուլը ներառում է ընտրված յուրաքանչյուր հողատարածքից 30 60 սմ խորությունից հողի նմուշների վերցում։ Լաբորատոր հետազոտությունների շրջանակում որոշվում են հետեւյալ ցուցանիշները՝ լուծվող աղերի քանակը հողային լուծույթի ռեակցիան (pH) փոխանակային կատիոնների կազմը (Ca, Mg, Na, K), միկրոտարրերի պարունակությունը Այնուհետեւ Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի մասնագետների հետ կազմվում է բարդայի մատակարարման ժամանակացույց, որից հետո ընտրված հողատարածքներում մեկնարկում է դրա կիրառման անմիջական գործընթացը։ Այս ծրագիրն ունի լայն աշխարհագրություն, քանի որ գործում է մեր բոլոր երեք մասնաճյուղերում՝ Արմավիրում, Այգավանում եւ Բերդում։ Բարդայի կիրառումից հետո մեր բոլոր համայնքներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս հողի աղազերծում, հողի կենսականության համար անհրաժեշտ տարրերի՝ ազոտի, ֆոսֆորի պարունակության աճ 1.5 2 անգամ ,- պատմում է Երեւանի կոնյակի գործարանի Որակի, Անվտանգության եւ Շրջակա միջավայրի մասով ղեկավար Շուշան Խաչատրյանը։ Այսպիսով, Երեւանի կոնյակի գործարանի նախաձեռնությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ կայուն զարգացումը սկսվում է ռեսուրսներին նորովի նայելու եւ դրանց իրական արժեքը բացահայտելու պատրաստակամությունից։ Բարդայի կիրառման միջոցով արտադրական մնացորդը ստանում է նոր նշանակություն՝ դառնալով հողի վերականգնման, բնական ռեսուրսների պահպանման եւ համայնքների շրջակա միջավայրի բարելավման հնարավոր միջոց։ Իսկ այս գործընթացի ազդեցությունը չի սահմանափակվում միայն հողի որակի բարելավմամբ։ Այն ձեւավորում է դրական շղթայական ազդեցություն՝ նպաստելով հողերի կենսունակության վերականգնմանը, էկոհամակարգերի բարելավմանը եւ ապագա սերունդների համար ավելի առողջ ու կայուն միջավայրի ստեղծմանը։ Հենց այսպիսի նախաձեռնությունների միջոցով է շրջանաձեւ տնտեսությունը վերածվում գործնական լուծման, որտեղ արտադրության յուրաքանչյուր մնացորդ կարող է դառնալ նոր հնարավորության սկիզբ, իսկ պատասխանատու բիզնեսի յուրաքանչյուր քայլ՝ ներդրում բնության եւ հասարակության բարեկեցության մեջ ,- ամփոփում է Շուշան Խաչատրյանը։ Շուշան Խաչատրյանը COP17 կանաչ գոտու խոսնակներից մեկն է։ Նա կմասնակցի Երեւանի կոնյակի գործարանին նվիրված պանելային քննարկմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մուտքն ազատ է։ Գրանցման համար անցեք հղումով. https://www.cop17yerevangreenzone.com/register-now/public-attendee
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Good Times from a Good Place». արտադրական թափոնի դարձերեսը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Տիկին Ալլայի եւ գետաձի Թայֆունի 18 տարվա ընկերությունը
Mediamax / 1 hour ago
Հայ երգը բացահայտող եւ օտարներին հայերենը սիրել սովորեցնող Արաքսյան
Mediamax / 20 hours ago
Գիտությունից՝ պետություն․ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիմանկարը եւ անարձագանք մնացած խոսքը
Mediamax / Oct 17
Կենսաբազմազանությունը՝ կամուրջ բիզնեսի եւ մարդու իրավունքների միջեւ. գիտաժողով՝ ՀՖՀՀ-ում
Mediamax / Oct 16
Related coverage

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները | hetq.am
Infocom / 52 minutes ago

Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները
Hetq / 1 hour ago

Վերականգնվել է 1600 հեկտար անտառ, տնկվել՝ 10,5 միլիոն ծառ. Armenia Tree Project-ի կանաչ գործը
5TV Armenia / 1 hour ago

Եվրոպայի հայերը չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է. Արմեն Այվազյան
Azg / 12 hours ago