Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին կառավարությունում հյուրընկալելիս ասել է, որ COP-17-ն ամենամեծ միջոցառումն է, որ երբեւէ կազմակերպվել է Հայաստանում, իսկ Գուտերեշը երկրորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, որ այցելում է Հայաստան: Կառավարությունից հայտնել են, որ Անտոնիու Գուտերեշը Հայաստան է ժամանել Երեւանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարեւորել է վերջին 8 տարիներին համատեղ աշխատանքը եւ նշել, որ այդ ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել տարածաշրջանում եւ աշխարհում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի դերի մասին թեման բոլոր տեսակի քննարկումների կենտրոնում է եղել, միջազգային ասպարեզում անընդհատ քննարկվել է բազմակողմանիության կարեւորությունը։ Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, եւ աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է։ Բայց բարեբախտաբար, մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, եւ հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, եւ մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետեւ դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա ,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իր հերթին Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ COP 17 համաժողովի լավագույնս կազմակերպման համար։ Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին, որովհետեւ այս համաժողովը չափազանց լավ է կազմակերպվել։ Իմ գործընկերները պատմում են, որ բանակցություններում համատեղ հայտարարության կամ համաձայնության հասնելը միշտ դժվար է։ Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ եւ տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում , ասել է ՄԱԿ ի գլխավոր քարտուղարը։ Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը եւ այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական ներդրումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են TRIPP-ը եւ խաղաղության գործընթացը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Տիկին Ալլայի եւ գետաձի Թայֆունի 18 տարվա ընկերությունը
Mediamax / 2 hours ago
Հայ երգը բացահայտող եւ օտարներին հայերենը սիրել սովորեցնող Արաքսյան
Mediamax / 20 hours ago
Գիտությունից՝ պետություն․ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դիմանկարը եւ անարձագանք մնացած խոսքը
Mediamax / Oct 17
Կենսաբազմազանությունը՝ կամուրջ բիզնեսի եւ մարդու իրավունքների միջեւ. գիտաժողով՝ ՀՖՀՀ-ում
Mediamax / Oct 16
Related coverage

Ենթադրում եմ՝ Հայաստանում համացանցը խափանելու փորձեր են անում
Public Radio of Armenia / 41 minutes ago

ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Factor.am / 1 hour ago

Ալիևը հայերին ներկայացնում է որպես բարբարոս և երեխասպան ժողովուրդ
Noyan Tapan TV / 12 hours ago

Մենք կապիտուլյացիայի հետ հաշտվե՞լ ենք
Noyan Tapan TV / 12 hours ago