Ուկրաինական անօդաչուների հարձակումների վտանգի պատճառով երկրորդ գիշերն անընդմեջ ժամանակավորապես փակվել են Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները։ «Մեդուզա»-ի հաշվարկներով՝ ավելի քան 350 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է, ամենաշատը՝ «Շերեմետևո» օդանավակայանում։ Մոսկվա ուղևորվող մի շարք ինքնաթիռներ վերահասցեագրվել են այլ քաղաքներ։ Միայն Նիժնի Նովգորոդի օդանավակայանն ընդունել է 22 ինքնաթիռ։ Ուղևորներից ոմանք բողոքել են, որ վայրէջքից հետո ժամերով չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռներից։ Մոսկվայի...