Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր փոխըմբռնման և նոր հավասարակշռության որոնման կարիք ունեն, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր մի փուլում են, որը փոխըմբռնում և նոր հավասարակշռության որոնում է պահանջում։ Սակայն, անկախ քաղաքական իրադրության փոփոխություններից, ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակներն...