ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեի՝ «1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից՝ զինված հակամարտությունների ընթացքում զոհերի պաշտպանությանն առնչվող լրացուցիչ արձանագրությունների կարգավիճակը» օրակարգային կետի շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքին՝ ընդգծելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների համընդհանուր կիրառման և արդյունավետ իրականացման կարևորությունը։ Ելույթում առանձնահատուկ ընդգծվել է զինված հակամարտություններից տուժած բոլոր անձանց պաշտպանության, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։ Ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանը շեշտել է, որ ազատությունից զրկված բոլոր անձինք պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի՝ նրանց արժանապատվության լիարժեք հարգմամբ, իսկ կիրառելի իրավական երաշխիքները, այդ թվում՝ ազատ արձակման և հայրենադարձության վերաբերյալ դրույթները, պետք է ամբողջությամբ պահպանվեն։ Անդրադառնալով 19 հայերի շարունակվող գերությանը, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզման ու բռնի անհետացման դեպքերին՝ ընդգծվել է առկա հումանիտար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակներում։ Ներկայացվել են նաև ազգային մակարդակում ձեռնարկված կոնկրետ քայլերը՝ միջազգային մարդասիրական իրավունքի իրականացումն ամրապնդելու ուղղությամբ։ Մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը ներառվել է զինված ուժերի և համապատասխան պետական կառույցների վերապատրաստման ծրագրերում, ռազմական և դիվանագիտական անձնակազմի մասնագիտացված ուսուցման ծրագրերում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, ընդունվել է «Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց մասին» հատուկ օրենքը։ Գրառումը Հայաստանը ՄԱԿ-ում բարձրաձայնել է գերության մեջ գտնվող 19 հայերի հարցը appeared first on .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Human Rights
Հայաստանը ՄԱԿ-ում բարձրաձայնել է գերության մեջ գտնվող 19 հայերի հարցը

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

հոկտեմբերի 18 | 00:36Վաշինգտոնը փորձում է Զելենսկի-Պուտին-Թրամփ հանդիպում կազմակերպել
Akhaltskha.net / 9 hours ago

հոկտեմբերի 17 | 20:36Օրը՝ 60 վայրկյանում | 17.10.2026
Akhaltskha.net / 13 hours ago

Հայաստանն ու Ղրղզստանը համաձայնագիր են ստորագրել քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին
Akhaltskha.net / 14 hours ago

Russia and US will soon announce significant joint initiatives: Dmitriev
Akhaltskha.net / 16 hours ago



