ԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ Արմավիր ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր Շարունակվում են քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված այլ իրերի փոխանցման ակտիվ փորձերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Մասնավորապես հոկտեմբերի 14-ից 15-ը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ԱԹՍ-ների միջոցով արգելված իրեր փոխանցելու 3 փորձ։ Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները կահավորված են թույլ տեսանելի արգելքներով, որոնք դժվարացնում են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, բոլոր փորձերը կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։ Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են 10 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և բջջային հեռախոսի պարագաներ։ Նույն ժամանակահատվածում հիմնարկի երկու տեղամասերի միջև գտնվող փշալարի վրայից քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են նաև փաթեթ, որում առկա է եղել 1,4 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։ Բոլոր դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ԱՆ քրեակատարողական ծառայություն
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման փորձեր են կանխվել (տեսանյութ)
ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման փորձեր են կանխվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

Իրանի պետական համակարգի գաղտնիքներն ու «110 կոդով» ծրագիրը․ Արաղչիի ուշագրավ բացահայտումները
24TV / 24News / 20 minutes ago

Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը
Shant News / 28 minutes ago
Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար
168 Jham / 32 minutes ago

Էկվադորում քահանան մահացել է եկեղեցում խաչի ընկնելու հետևանքով
Alpha News / 33 minutes ago



