Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին․ Հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է և միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թ կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով՝ Mining Armenia Forum 2026-ում ելույթի ժամանակ նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Mining Armenia Forum-ը անց է կացվում արդեն 3-րդ անգամ և մեկ հարկի տակ է համախմբում հանքարդյունաբերության և հարակից ոլորտները։ Mining Armenia Forum-ին մասնակցում է ավելի քան 350 պատվիրակ աշխարհի 15 երկրներից։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum-ին և հանդես եկել ելույթով։ Փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ հանքար արդյունահանելը չէ, այլ որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալը։ Նա նաև ընդգծել է, որ երկրների մրցունակություն այսօր որոշվում է ոչ միայն բնական պաշարներով, այլ կանխատեսելի կարգավորումներով, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողի համար հասկանալի քաղաքականությամբ։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է շարունակել միջազգային չափանիշների ներդրումը և ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդումը և դրա համար պետք է օգտագործել Հայաստանի հանքային ներուժը այնպես, որ մեր երկիրը մրցունակ լինի ինչպես պաշարներով, այնպես էլ կառավարման և մասնագետների որակով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մինչև 2040 թ․ պղնձի պահանջարկը կավելանա 7 միլիոն տոննայով․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Մինչև 2040 թ․ պղնձի պահանջարկը կավելանա 7 միլիոն տոննայով․ Մհեր Գրիգորյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Արցախի Հանրային խորհուրդը ՄԱԿ-ից պահանջում է վերահաստատել արցախահայության վերադարձի իրավունքը
A1plus / 1 hour ago
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
A1plus / 11 hours ago
Մարտին Պողոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
A1plus / 11 hours ago

Վազք՝ հանուն բնության
A1plus / 12 hours ago
Related coverage

Ռուսաստանից և այլ երկրներից Երևան ժամանող 16 չվերթ ուշանում է
Sputnik Armenia / 7 minutes ago

Anchoring the Wandering Tongue: Can Armenia Become a Living Haven for Western Armenian?
Hetq / 8 minutes ago

Суд отклонил иск Алена Симоняна против Эдгара Казаряна – детали
Sputnik Armenia / 15 minutes ago

Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Վերին Լարս
Sputnik Armenia / 19 minutes ago