Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համանքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի և Աչաջուր համայնքի Մշակույթի տան տարածքում գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով։ Հայցի քննության ընթացքում կնքվել են հաշտության համաձայնություններ, որոնք Դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով հաստատվել են: Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնություններով՝ Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան տարածքում գտնվող՝ 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերը՝ դրանց զբաղեցրած՝ համապատասխանաբար 0.111 և 0.11979 հա հողամասերի բաժնեմասերով, որոնց նկատմամբ կգրանցվի համայնքի սեփականության իրավունքը։ Հանրային կապերի բաժին
Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները
More from A1plus

Հայաստանի և ՊՀԾ-ի միջև ձևավորված համագործակցությունը բարձր է գնահատվել
A1plus / 34 minutes ago

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձ
A1plus / 52 minutes ago

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է բեզոարյան այծի 2 առանձնյակ․ ԲԸՏՄ
A1plus / 1 hour ago

«Ամուլսար, միայն սար»․ քաղաքացիները՝ հանքի շահագործման դեմ (տեսանյութ)
A1plus / 2 hours ago
Related coverage
Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անի Ավետիսյանն այս շաբաթ կրկին կվիրահատվի
Alpha News / 43 minutes ago

Մայր Աթոռը դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին | Երկիրն այսօր 19․10.2026 | 18։00
Yerkir / 52 minutes ago

Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 1 hour ago

Armenia and Colombia have presented an international coalition aimed at the restoration of endangered species.
Noyan Tapan TV / 1 hour ago
