ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների համար անհրաժեշտ են ոչ միայն հանքավայրերի հետախուզման հնարավորություններ, այլև պետության և ընդերքօգտագործողների միջև հստակ համապատասխան հարաբերություններ, ներդրողների իրավունքների պաշտպանություն և օրենքների հետևողական կիրառում։ Եթե չլինեն հստակ կանոններ, օրենքներ, որոնք կպաշտպանեն ներդրողների իրավունքները, մենք շարունակելու ենք դոփել նույն տեղում,- հայտարարեց Խուդոլին՝ Mining Armenia Forum 2026-ի պանելային քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացումը երկարաժամկետ գործընթաց է, և ներդրողները ևս ռիսկի են դիմում։ Ներդրված միջոցների վերադարձը, ըստ նրա, կարող է տևել առնվազն 10-15 տարի, իսկ արտադրության մեկնարկը դեռևս չի նշանակում, որ ներդրողն արդեն վերադարձրել է իր ներդրումները։ Խուդոլիի գնահատմամբ՝ նման պայմաններում առանց հստակ և կանխատեսելի իրավական միջավայրի ներդրողները դժվարությամբ կարող են երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, և ոլորտը շարունակ կբախվի նույն խնդիրներին։ Եթե պետության և ընդերքօգտագործողների միջև հստակ փոխհարաբերություններ չլինեն, մենք շարունակելու ենք դոփել նույն տեղում, շարունակելու ենք անընդհատ միայն լոկ հանդիպումներ ունենալ։ Դե, արդեն միմյանց լավ ճանաչում ենք, իհարկե հաճելի է իրար հետ շփվելը, բայց միևնույնն է՝ շարունակելու ենք դոփել նույն տեղում- ասաց նա։ Պետությունն ու ընդերքօգտագործողը պետք է հստակ պատասխանատվություն ունենան ԶՊՄԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերանայել պետության և ընդերքօգտագործողների միջև հարաբերությունների սկզբունքները։ Նա կարևորեց ֆինանսական մոտեցումից ինստիտուցիոնալ մոտեցման անցումը՝ ընդգծելով, որ պատասխանատվությունը չի կարող դրվել միայն ընդերքօգտագործողների վրա։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ երկու կողմերի պարտավորությունները հստակ սահմանված լինեն։ Խուդոլին քննարկման ժամանակ նաև ուշադրություն հրավիրեց պետական մարմինների կողմից որոշումների կայացման ժամկետների վրա։ Նրա ներկայացմամբ՝ որոշումների ընդունման համար նախատեսված չորսամսյա ժամկետը երբեմն ձգձգվում է մինչև մեկ տարի։ Չորս ամիս է նախատեսված, որ պետք է որոշումը կայացվի, բայց երբեմն պետական մարմինների կողմից մեկ տարի է պահանջում այդ որոշումը կայացնելու համար,- նշել է նա։ Խուդոլիի համոզմամբ՝ ոլորտում առաջընթացի համար միայն հանդիպումներն ու քննարկումները բավարար չեն․ անհրաժեշտ են հստակ ձևակերպված և հետևողականորեն կիրառվող օրենքներ, որոնք կապահովեն ինչպես պետության, այնպես էլ ներդրողների պատասխանատվությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օրենքերը պիտի հստակ լինեն, պատասխանատվությունը միայն ընդերքօգտագործողի վրա չէ. ԶՊՄԿ տնօրեն (տեսանյութ)
Օրենքերը պիտի հստակ լինեն, պատասխանատվությունը միայն ընդերքօգտագործողի վրա չէ. ԶՊՄԿ տնօրեն

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում
Armenpress / 1 hour ago

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 4 hours ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 6 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 6 hours ago

