Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի գրառումը․ Պատմական նախաձեռնություն Երևանից․ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցություն 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։ Այսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել ենք Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել են աշխարհի 16 երկրներ։ Նախաձեռնությանը հրապարակայնորեն աջակցել է նաև աշխարհահռչակ դերասան, բնապահպան և Re:wild կազմակերպության հիմնադիր Լեոնարդո Դի Կապրիոն՝ բարձր գնահատելով 16 երկրների հանձնառությունը՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման ուղղությամբ չափելի արդյունքներ ապահովելու հարցում։ Կարևոր է նաև Bezos Earth Fund-ի ներգրավվածությունը տեսակների պահպանության միջազգային ջանքերում։ Հիմնադրամը Re:wild-ի հետ համատեղ իրականացվող Phoenix Species Project նախաձեռնության շրջանակում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցում է 30 երկրներում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։ Այս ամենը վկայում է, որ Երևանում ձևավորվող միջազգային համագործակցությունը միավորում է պետություններին, գիտական հանրությանը, բնապահպանական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին։ Հայաստանը դառնում է ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային քննարկումների հարթակ, այլև միջազգային նոր նախաձեռնությունների ձևավորման և գործնական համագործակցության կենտրոն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար
Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար

More from A1plus
Related coverage

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 1 hour ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 3 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 3 hours ago

Այս իշխանության օրոք հայ-թուրքական սահմանի բացումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ
Noyan Tapan TV / 3 hours ago

