Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ողջունելով հյուրին Երևանում՝ նախագահը բարձր է գնահատել Գուտերեշի ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը Առաջնորդների գագաթնաժողովին: Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանից ու Երևանից և ընդգծել COP համաժողովի անցկացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության նշանակությունը ենթակառուցվածքների ու տուրիզմի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-ՄԱԿ երկկողմ ծրագրային համագործակցությանն ու ՄԱԿ-ի բարեփոխումներին առնչվող հարցերին: Այնուհետև Հանրապետության նախագահի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ընթրիքի ձևաչափով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

More from A1plus
Related coverage

ՔՊ-ականներն էնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն. Նարեկ Կարապետյան
168 Jham / 1 hour ago

Արևմուտքն ասում է՝ պոկվե՛ք Ռուսաստանից ու Թուրքիայից և դարձե՛ք ինքնիշխան երկիր
Noyan Tapan TV / 3 hours ago

Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, իսկ մենք խոսում ենք խաղաղությունից
Noyan Tapan TV / 3 hours ago

Այս իշխանության օրոք հայ-թուրքական սահմանի բացումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ
Noyan Tapan TV / 3 hours ago

