Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր։ Այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։