Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։Մասնավորապես՝Արարատի մարզի Արտաշատ,Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր,Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս,Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո,Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան,Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ,Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի,Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք,Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան,Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները elections.mia.gov.am հարթակում և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում (elections.am): Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում, հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։ Ուշադրություն․ եթե համապատասխանում եք վերոնշյալ 4 հիմքերից որևէ մեկին և Ձեր անունը չեք գտել ընտրողների վերջնական ցուցակներում, ապա հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ ժամը 20․00-ն, կարող եք դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները։ Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Թրամփը կոչ է արել փակել Ֆրանսիայի սահմանները
A1plus / 14 minutes ago

Ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի հանքարդյունաբերության համար
A1plus / 15 minutes ago

Ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի հանքարդյունաբերության համար (տեսանյութ)
A1plus / 15 minutes ago

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
A1plus / 1 hour ago
Related coverage

Տեղի է ունեցել ՔՊ վարչության արտահերթ նիստ
1in.am / 22 minutes ago

Ընտրեք այն մարդկանց, ովքեր ձեր արժեքներն են կիսում»․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին
Yerkir / 31 minutes ago

Այս ընտրությունները հայ տեսակի, ինքնության և հավատքի ամրության պաշտպանության համար է․ Մանուկյան
Yerkir / 42 minutes ago

#ՀԻՄԱ. COP-17- ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 42 minutes ago