Անկախ դիտորդ հասարակական դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Ստեփանավան համայնքում։ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերջին փոփոխություններով Ստեփանավան խոշորացված համայնքը միավորվում է Լոռի Բերդ խոշորացված համայնքին։ Այս համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Լոռի բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը, իսկ Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը գլխավորում է Գործարար կուսակցության ընտրական ցուցակը։ Անկախ դիտորդը նախընտրական քարոզչության մշտադիտարկման շրջանակում արձանագրել է, որ 2026 թ. հոկտեմբերի 8-ից 15-ը Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացնում է Լոռի Բերդ համայնքում իրականացված ծրագրերն ու փոփոխությունները՝ Ստեփանավան համայնքի ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ։ Միաժամանակ, սակավաթիվ են այլ համայնքների մասին հրապարակումները, և ի սպառ բացակայում են հրապարակումներ ներկայիս Ստեփանավան համայնքի բնակավայրերի վերաբերյալ, թեև նույն տրամաբանությամբ այդ բնակավայրերում ևս իրականացվել են աշխատանքներ։ Այս տարբերակված մոտեցումը նկատելի էր նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ սեպտեմբերի 27-ի ավագանու ընտրություններին ընդառաջ մարզպետարանի պաշտոնական էջում գերակշռում էին Թումանյան համայնքում իրականացված և նախատեսվող բարեփոխումները ներկայացնող նյութեր՝ համայնքի ղեկավար և ընտրություններում թեկնածու Սուրեն Թումանյանի մասնակցությամբ։ Դաշինքի գնահատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից իր ղեկավարած կառույցի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը միտված է իր կուսակցության թեկնածուին ընտրություններում առավելություն ապահովելուն և անհավասար պայմաններ ստեղծում ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համար։ Անկախ դիտորդը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և վերադաս հանձնաժողովին՝ ներկայացնելով արձանագրված դեպքերի վերաբերյալ փաստերն ու նյութերը և խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Ընտրական հանձնաժողովների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում Անկախ դիտորդը վարչական պատասխանատվության հարցով կդիմի վարչական դատարան։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիմել է ԿԸՀ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիմել է ԿԸՀ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Արցախի Հանրային խորհուրդը ՄԱԿ-ից պահանջում է վերահաստատել արցախահայության վերադարձի իրավունքը
A1plus / 1 hour ago
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
A1plus / 11 hours ago
Մարտին Պողոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն
A1plus / 11 hours ago

Վազք՝ հանուն բնության
A1plus / 12 hours ago
Related coverage

Ռուսաստանից և այլ երկրներից Երևան ժամանող 16 չվերթ ուշանում է
Sputnik Armenia / 8 minutes ago

Anchoring the Wandering Tongue: Can Armenia Become a Living Haven for Western Armenian?
Hetq / 10 minutes ago

Суд отклонил иск Алена Симоняна против Эдгара Казаряна – детали
Sputnik Armenia / 17 minutes ago

Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Վերին Լարս
Sputnik Armenia / 21 minutes ago